Այս հատվածում կարող եք ծանոթանալ տարբեր տեսակի միացումներին, որոնք սովորաբար օգտագործվում են ՄԴՖ-ից և ԴՍՊ-ից պատրաստված կահույքի արտադրությունում:
Պտուտակային միացման դեպքում օգտագործվում են պտուտակներ՝ կահույքի երկու մասերն միասին ամրացնելու համար: ՄԴՖ-ից և ԴՍՊ-ից պատրաստված կահույքի մեջ պտուտակներ հաճախ օգտագործվում են անտեսանելի հատվածներում: Այս եղանակը ունի լայն կիրառություն և ամենադյուրին ու ամենաարգն է: Պտուտակային միացումն ապահովում է մեծ ամրություն բայց տեսանելի է կահույքի մակերեսին:
Դյուբելային միացումամ դեպքում օգտագործում են գլանաձև փայտե ամրակներ, որոնք տեղադրվում են միացվող ՄԴՖ-ի կամ ԴՍՊ-ի սալերի մակերեսին և կողային հատվածում: Դյուբելային միացումներն ապահովում են համեմատաբար թույլ ամրություն և օգտագործվում են կահույքի տեսանելի հատվածներում թաքնված միացում ապահովելու համար: Դյուբելային միացումը համեմատաբար ավելի բարդ է` հաշվի առնելով միացվող մակերեսին և կողային հատվածում գերճշգրիտ անցքերի անհրաժեշտությունը:
Բիսկվիթ միացման դեպքում կիրառվում են բարակ, օվալաձև ամրակներ, որոնք տեղավորվում են ՄԴՖ-ի կամ ԴՍՊ-ի մակերեսին և կողային հատվածում արված ակոսներում: Բիսքվիթ միացումն օգտագործվում է կահույքի տեսանելի հատվածներում թաքնված միացումներ ապահովելու համար և ապահովում է միջինից բարձր ամրություն։ Բիսքվիթ միացումը համեմատաբար բարդ է` հաշվի առնելով միացվող մակերեսին և կողային հատվածում գերճշգրիտ ակոսների անհրաժեշտությունը։
Թաքնված փականով միացման դեպքում օգտագործում է մասնագիտացված փական, որը տեղադրվում է ՄԴՖ-ի կամ ԴՍՊ-ի մակերեսին նախապես փորված անցքերի մեջ: Երբ փականը շրջվում է, ձգում է միացվող դետալին ամրացված մետաղական ամրակը` իրաի ամրացնելով երկու դետալները:
Թաքնված փականով միացումներն օգտագործվում են տեսանելի հատվածներում ավելի կոկիկ և էսթետիկ տեսք ապահովելու համար։
Թաքնված փականով միացումները համեմատաբար բարդ են և թանկ` հաշվի առնելով անցքերի բացման ճշգրտության անհրաժեշտությունն ու դրա համար կիրառվող մասնագիտացված գործիքներն ու սարքավորումները։