Get in touch
+37444650850
info@fabricafurniture.am

Անհրաժեշտ է կահույք՝ դիմեք մեզ

T: +374 44 650 850             E: info@fabricafurniture.am

ՄԴՖ թե՞ ԴՍՊ

ԴՍՊ և ՄԴՖ տարբերությունները, նմանությունները, դրական և բացասական կողմերը:

Ինչո՞վ են դրանք տարբեր և ինչո՞վ են նման, ի՞նչ կարելի է ակնկալել նման նյութերից պատրաստված կահույք ընտրելիս, արդյո՞ք դրանք դիմացկուն են։



ԴՍՊ

ԴՍՊ-ն կազմված է ֆորմալդեհիդային խեժերով սոսնձված փայտի բեկորներից և թեփից: ԴՍՊ սալերը լայնորեն կիրառվում են ինտերիերի ձևավորման և շինարարության մեջ: Դրանցից պատրաստվում են կահույքի պրոֆիլներ, շենքերի միջնապատեր, երեսպատման վահանակներ և այլն:

Եթե ԴՍՊ սալը պատենք պոլիմերային թաղանթով կստանանք աննկարագրելի գեղեցիկ սալաքար խոհանոցային կահույքի համար՝ լամինացված ԴՍՊ:



Հարց. Ինչպե՞ս ընտրել ճիշտ ԴՍՊ

Պատասխան. Լամինատը բաժանվում է 2 դասի՝ ըստ խեժի պարունակության՝ E1 և E2։ ԴՍՊ-ից պատրաստված խոհանոց ընտրելիս դիտարկեք միայն E1 դասի հումքը։ Այն այնքան քիչ թունավոր նյութեր է պարունակում, որ նույնիսկ օգտագործվում է մանկական կահույքի արտադրության մեջ։ Շուկայում ամենաէկոլոգիապես մաքուր սալերը արտադրվում են ավստրիական և գերմանական արտադրողների կողմից: Կա նաև E0, բայց այն չի օգտագործվում կահույքի զանգվածային արտադրության համար։


Հարց. Ճի՞շտ է, որ լամինացված ԴՍՊ-ն վախենում է ջրից և բարձր ջերմաստիճանից:

Պատասխան. Լամինացված ԴՍՊ-ն խոնավության դիմացկուն է, չի վախենում տաք մակերեսներից և կարող է պատրաստվել բնական փայտի, մետաղի և նույնիսկ քարի տեսքով: Լամինատը օգտագործվում է խոհանոցային կահույքի ֆասադային մասը, կորպուսային մասը և սեղանածածկը։ Լամինացված ԴՍՊ-ից պատրաստված խոհանոցուային ֆասադները հարթ են: Ժամանակակից լամինացված ԴՍՊ -ից պատրաստված կահույքը կարող է դիմակայել մինչև 180 աստիճան տաքության։

 


Հարց. Այսպիսով, որո՞նք են լամինացված ԴՍՊ -ի առավելությունները:

Պատասխան․ Ցածր գին, նյութի բարձր ամրություն, բարձր ջերմակայունություն, լայն գունային լուծումներ:


Հարց. Որո՞նք են լամինացված ԴՍՊ-ի բացասական կողմերը։

Պատասխան. Բարձր ջերմաստիճանի և խոնավության ազդեցությունը եզրաժապավենի կարերի վրա կարող է հանգեցնել մակերեսի այտուցման։

Ֆորմալդեհիդային խեժերի արտազատումը կարող է բացասաբար ազդել առաջին հերթին երեխաների առողջության վրա։ Որքան էժան է ԴՍՊ-ն, այնքան ավելի շատ խեժեր են օգտագործվում սոսնձման համար, հիշու՞մ եք հիմնական թերությունը՝ կարճ ծառայության ժամկետ:


Հարց. Ո՞րն է տարբերությունը ԴՍՊ-ի և լամինացված ԴՍՊ-ի միջև:

Պատասխան․ ԴՍՊ-ի մեջ պարունակվող թեփը սոսնձված է ֆորմալդեհիդային խեժերի միջոցով: ԴՍՊ-ից պատրաստված կահույքը կահույքի ամենաբյուջետային կատեգորիան է, միջին և բարձր դասի կահույք արտադրողների մեծ մասը չի օգտագործում մաքուր ԴՍՊ սալեր, միայն լամինացված ԴՍՊ սալեր:

Լամինացված ԴՍՊ՝ Լամինացված նշանակում է, պոլիմերային հիմքով թաղանթով պատված։ Թաղանթը մելամինե խեժերով ներծծված թուղթ է, որով պատում են ԴՍՊ սալը՝ ստացվում է լամինացված ԴՍՊ:



ՄԴՖ

ՄԴՖ-ը պատրաստված է միմյանց սոսնձված փայտի նուրբ թեփից: Այստեղ օգտագործվող սոսինձը թունավոր սինթետիկ չէ, այլ բնական պարաֆին և լիգնին։ Այս նյութերը պարունակվում են բնական փայտի մեջ և անվնաս են առողջության համար։ ՄԴՖ սալերը օգրագործվում են նաև փորագրված ֆասադներով կահույքի արտադրության մեջ:


Հարց. Ինչպե՞ս տարբերել ՄԴՖ-ից պատրաստված խոհանոցները և լամինացված ԴՍՊ:

Պատասխան. Գոյություն ունի 2 շատ պարզ եղանակ. եթե նայել կտրվածքին, ապա ապա ՄԴՖ -ն հնարավորինս միատարր տեսք կունենա, իսկ լամինացված ԴՍՊ-ի կտրվածքում կնկատվեն փայտի փոքր կտորներ:

Երկրորդ մեթոդն էլ ավելի պարզ է՝ ՄԴՖ -ից պատրաստված կահույքը միշտ ավելի ծանր կլինի, քան նույն չափի լամինացված ԴՍՊ-ից պատրաստված կահույքը: ՄԴՖ-ի և լամինացված ԴՍՊ-ի տարբերությունը անմիջապես տեսանելի է, այդ թվում՝ գնով։ ՄԴՖ-ն ավելի թանկ է։


Հարց. Որո՞նք են ՄԴՖ-ից կահույքի առավելությունները:

Պատասխան․ Էկոլոգիապես մաքուր նյութ, որը շատ դիմացկուն է և հեշտ մշակվող: ՄԴՖ-ով կարող եք անել այն, ինչ ուզում եք, ի տարբերություն լամինացված ԴՍՊ-ի, որտեղ կարող եք կտրել երկայնքով և լայնքով, բայց չեք կարող ձևավոր կտրվածքներ անել և այլն։ ՄԴՖ-ից պատրաստված կահույքն ավելի երկար ծառայության ժամկետ, քան լամինացված ԴՍՊ-ից պատրաստվածը։


Հարց. Ինչ թերություններ ունի ՄԴՖ-ը։

Պատասխան. Առաջինը ՄԴՖ -ի գինն է, այն շատ ավելի թանկ է, քան լամինացված ԴՍՊ-ի գինը, բայց այն դեռ մնում է ոչ բնական նյութ։ Սա, ի դեպ, երկրորդ թերությունն է։ Այնուամենայնիվ, իրական նյութերից պատրաստված կահույքը շատ ավելի թանկ է:


Հարց. Ինչ է շպոնապատ կամ ներկված ՄԴՖ կահույքը:

Պատասխան. Վերցրեք ենք ՄԴՖ սալը և դրա վրա փակցնում ենք 3 մմ փայտե տախտակ: Դա էլ շպոնապատ ՄԴՖ-ն է: Նման կերպ են ստացվում ներկված, բետոնապատ, կերամիկայով պատված և այլ ոչ ստանդարտ հարդարման նյութերով պատված ՄԴՖ սալերը:



Եզրակացություն

Հուսով ենք, որ մենք բավականին պարզ բացատրել ենք լամինացված ԴՍՊ-ի և ՄԴՖ -ի նյութերի տարբերությունը: Վերջնական գնորդի համար տարբերությունն առաջին հերթին գնի մեջ է։ Յուրաքանչյուր նյութ ունի իր դրական և բացասական կողմերը, ուստի ընտրությունը գնորդինն է:

Share by: