Get in touch
+37444650850
info@fabricafurniture.am

Անհրաժեշտ է կահույք՝ դիմեք մեզ

T: +374 44 650 850             E: info@fabricafurniture.am

ՈՒՂՂՈՐԴԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Այս հատվածում Դուք կարող եք գտնել ինֆորմացիա ուղղորդիչ համակարգերի տարբերությունների, աշխատանքի սկզբունքների և որակի մասին:

ԱՆՎԱՎՈՐ ՈՒՂՂՈՐԴԻՉՆԵՐ

Անվավոր ուղղորդիչներն ուղղորդիչ համակարգերի բազային տարբերակն են:  Դրանք բաղկացած են մետաղական կամ պլաստմասե անիվներից, որոնք թույլ են տալիս դարակը սահեցնել ներս և դուրս:

 Անվավոր ուղղորդիչները սովորաբար ավելի բյուջետային են՝ համեմատած այլ համակարգերի։

Դրանց տեղադրումը համեմատաբար ավելի պարզ է։

Անվավոր ուղղորդիչների աշպատանքը քիչ ճշգրիտ է ի համեմատ գնդիկավոր և թաքնված համակարգերի։

Դրանք ունեն ավելի ցածր քաշային տարողունակություն, ավելի կարճ ծառայության ժամկետ և  մաշվածությունը ժամանակի ընթացքում կարող է ազդել դրանց աշխատանքի վրա։

ԳՆԴԻԿԱՎՈՐ ՈՒՂՂՈՐԴԻՉՆԵՐ

Գնդիկավոր ուղղորդիչները սահուն շարժում ապահովելու համար օգտագործում են գնդիկավոր առանցքակալներ:  Դրանք բաղկացած են երկու զուգահեռ մասերից որոնցից մեկը ամրացված է դարակին, մյուսը՝ պահարանին։

Գնդիկավոր ուղղորդիչներն ապահովումնեն սահելու միջին որակ՝ թույլ տալով դարակները բացել և փակել առանց ջանքերի

Ունեն համեմատաբար բարձր քաշային տարողունակություն և  կարող են  ծանր բեռներ վարել՝ առանց աշխատանքի ճշգրտությոան էական խախտման:

Գնդիկավոր  համակարգերն ավելի դիմացկուն և երկարակյաց` ի համեմատ անվավոր համակարգերի։

Գնդիկավոր ուղղորդիչներն  ավելի թանկ են, քան անվավոր ուղղորդիչները, և  պահանջում են տեղադրման հմտություններ։


ԹԱՔՆՎԱԾ ՈՒՂՂՈՐԴԻՉՆԵՐ

Թաքնված ուղղորդիչներն ամրացված են դարակի տուփի ներքևի մասում և սահում են պահարանին ամրացված ուղու երկայնքով:

Քանի որ թաքցված ուղղորդիչներն ամրանում են դարակի տակ, ավելի էսթետիկ են և մինիմալիստական։ Այս ուղղորդիչներն ունեն քաշային ավել մեծ տարողություն և միևնույն ժամանակ ապահովում են ծառայության ավելի երկար ժամկետ։ Թաքնված ուղղորդիչները համեմատաբար ավելի թանկ են և պահանջում են մասնագիտական գիտելիքներ տեղադրուման փուլում:


Share by: